CRM-Ի ՆԵՐԴՐՈՒՄԸ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՐԵՆ ՀԱՆԳԵՑՆՈՒՄ Է ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼԻ ԱՃԻՆ
ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱ ԱՇԽԱՏՈՒՄ
- Դուք դադարում եք կորցնել հայտեր։ Բոլոր հայտերը հավաքվում և պահպանվում են CRM-ում, աշխատակիցները հիշում են յուրաքանչյուր հաճախորդի։
- CRM-ը օգնում է վաճառել՝ ինքնուրույն դնում է առաջադրանքներ, հիշեցնում է հանդիպման մասին, գեներացնում է անհրաժեշտ փաստաթութղը և ուղարկում հաճախորդին։
- CRM-ը օգնում է մարքեթինգում՝ իրականացնում է E-mail ծանուցումներ, շնորհավորում է հաճախորդներին, օգնում է հասկանալ՝ որ գովազդային արշավն է ապահովել լավագույն արդյունք, իսկ որը չի արդարացրել։
- Բոլոր նամակագրություններն ու զանգերը պահպանվում են մեկ վայրում, խնդիրներ առաջանալու դեպքում կարելի է տեսնել ամբողջ պատմությունը։
- Յուրաքանչյուր աշխատակցի համար ստեղծվում է վերլուծություն։ Բացի աշխատակցի եկամտից, տեսանելի է՝ քանի զանգ է կատարել, քանի նամակ է ուղարկել և այլն։ Բեմադրել բուռն գործունեություն՝ չի ստացվի։
1
Վերլուծում ենք
Յուրաքանչյուր բիզնես առանձնահատուկ է՝ տարբեր ապրանքներ, ուղղություններ, հաճախորդներ և վաճառքի մեխանիզմ։ Բիզնեսն ավտոմատացնելու համար, անհրաժեշտ է հասկանալ ընկերության ներսում առկա բիզնես պրոցեսները։ Մենք կանցկացնենք լիարժեք վերլուծություն, կընկղմվենք ձեր բիզնեսի մեջ, կնկարագրենք պրոցեսները, կֆիքսենք առաջնային ցուցանիշները և կկզամենք տեխնիկական առաջադրանք։
Այս առաջադրանքի շրջանակներում մենք կանցկացնենք՝
- Ընկերության ստորաբաժանումների, բաժինների և աշխատակիցների վերլուծություն
- Ապրանքների/ծառայությունների, հաճախորդների, վաճառքի գործընթացի, լոյալության համակարգերի վերլուծություն
- Հայտերի ստացման ուղիների և դրանց կանոնակարգման վերլուծություն
- Հաճախորդի հետ առկա փաստաթղթաշրջանառության վերլուծություն
2
կարգավորում ենք
Վերլուծության արդյունքնում մենք ճշգրիտ կարգավորում ենք CRM-ը
Ճշգրիտը՝ երբ մենեջերին անհրաժեշտ է կատարել մինիմալ քանակի գործողություններ և իրականացնել մաքսիմալ քանակի վաճառքներ։
3
Ինտեգրում ենք
Ժամանակակից բիզնեսում օգտագործվում են բազմզթիվ թվային գործիքներ։ Մեր խնդիրն է կրճատել դրանք, իսկ մնացածը միացնել CRM-ին։ Արդյունքում մենք ստանում ենք հաճախորդների կառավարման միասնական համակարգ, աշխատակիցների վերահսկողություն և վերլուծության լայն հնարավորություններ։
4
ավտոմատացնում ենք
Կարգավորում ենք թվային ձագարը, բիզնես գործընթացների ավտոմատացման վիջեթները և ավտոմատ գործողությունները՝ առաջադրանքների ստեղծում, ելնելով ձեր բիզնես գործընթացներից, հայտերի կարգավիճակների փոփոխություն, սոց ցանցերում գովազդային արշավների մեկնարկում, էլ նամակների ուղարկում և այլն։
Ի՞ՆՉ Է AmoCRM-Ը
ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՇՏԱՊ ՆԵՐԴՐՈՒՄ
Մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում
Աշխատանքի հարմարավետություն
Ամեն ինչ ձեր հարմարավետության համար
ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ
Խորհրդատուները հասանելի են 24/7
ՀԵՏԱՔՐՔԻ՞Ր Է
ԹՈՂԵՔ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ