ՕԳՆՈՒՄ ԵՆՔ ՎԱՃԱՌԵԼ ԱՎԵԼԻ ՇԱՏ

ՎԱՃԱՌՔԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՈՒՄ՝ ԱՐԴՅՈՒՆՔԻ ԵՐԱՇԽԻՔՈՎ
Ստանալ խորհրդատվություն

Մի մոռացեք հաճախորդներին

Ընկերությունների 46% -ը կորցնում են հայտերը նույն կետում. Նրանք չեն հետևում հայտերի բոլոր աղբյուրներին, չեն զանգում, մոռանում են հայտերի մասին, կորցնելով հաճախորդներին և փող:

Զբաղվեք վաճառքով

Ընկերությունների 60% -ը ժամանակի մեծ մասը վաճառքի վրա ծախսելու փոխարեն, այն ծախսում են առօրյա անելիքների վրա. Տեղեկատվությունը պատճենում են մեկ համակարգից մյուսը, ձեռքով ստեղծում են փաստաթղթեր, նոթատետրի մեջ գրառում են անելիքները և այլն։

Օգտագործեք հաճախորդների բազան

Ընկերությունների 85%-ը չի օգտագործում իր ներկայիս հաճախորդների բազան մարքեթինգային նպատակներով. Նրանք չեն ուղարկում նամակներ, չեն վերակենդանացնում հին հաճախորդներին, միևնույն ժամանակ, գումար են ծախսում նոր հաճախորդներ ներգրավելու վրա:

Սկսեք վերլուծությունից

Սկսեք ներդրումը անվճար խորհրդատվությունից։ Մենք կուսումնասիրենք ձեր վաճառքի բաժինը, կվերհանենք խնդրահարույց կետերը և կներկայացնենք՝ ինչպես կարող են դրանք լուծվել CRM համակարգի գրագետ ներդրման միջոցով։

Սկսել հիմա

CRM-Ի ՆԵՐԴՐՈՒՄԸ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՐԵՆ ՀԱՆԳԵՑՆՈՒՄ Է ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼԻ ԱՃԻՆ

ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱ ԱՇԽԱՏՈՒՄ


Դուք դադարում եք կորցնել հայտեր։ Բոլոր հայտերը հավաքվում և պահպանվում են CRM-ում, աշխատակիցները հիշում են յուրաքանչյուր հաճախորդի։


CRM-ը օգնում է վաճառել՝ ինքնուրույն դնում է առաջադրանքներ, հիշեցնում է հանդիպման մասին, գեներացնում է անհրաժեշտ փաստաթութղը և ուղարկում հաճախորդին։


CRM-ը օգնում է մարքեթինգում՝ իրականացնում է E-mail ծանուցումներ, շնորհավորում է հաճախորդներին, օգնում է հասկանալ՝ որ գովազդային արշավն է ապահովել լավագույն արդյունք, իսկ որը չի արդարացրել։

s

Բոլոր նամակագրություններն ու զանգերը պահպանվում են մեկ վայրում, խնդիրներ առաջանալու դեպքում կարելի է տեսնել ամբողջ պատմությունը։


Յուրաքանչյուր աշխատակցի համար ստեղծվում է վերլուծություն։ Բացի աշխատակցի եկամտից, տեսանելի է՝ քանի զանգ է կատարել, քանի նամակ է ուղարկել և այլն։ Բեմադրել բուռն գործունեություն՝ չի ստացվի։

1

Վերլուծում ենք

Յուրաքանչյուր բիզնես առանձնահատուկ է՝ տարբեր ապրանքներ, ուղղություններ, հաճախորդներ և վաճառքի մեխանիզմ։ Բիզնեսն ավտոմատացնելու համար, անհրաժեշտ է հասկանալ ընկերության ներսում առկա բիզնես պրոցեսները։ Մենք կանցկացնենք լիարժեք վերլուծություն, կընկղմվենք ձեր բիզնեսի մեջ, կնկարագրենք պրոցեսները, կֆիքսենք առաջնային ցուցանիշները և կկզամենք տեխնիկական առաջադրանք։


Այս առաջադրանքի շրջանակներում մենք կանցկացնենք՝

  • Ընկերության ստորաբաժանումների, բաժինների և աշխատակիցների վերլուծություն
  • Ապրանքների/ծառայությունների, հաճախորդների, վաճառքի գործընթացի, լոյալության համակարգերի վերլուծություն
  • Հայտերի ստացման ուղիների և դրանց կանոնակարգման վերլուծություն
  • Հաճախորդի հետ առկա փաստաթղթաշրջանառության վերլուծություն

2

կարգավորում ենք

Վերլուծության արդյունքնում մենք ճշգրիտ կարգավորում ենք CRM-ը

Ճշգրիտը՝ երբ մենեջերին անհրաժեշտ է կատարել մինիմալ քանակի գործողություններ և իրականացնել մաքսիմալ քանակի վաճառքներ։


Աշխատակիցներ

Բոլոր աշխատակիցներին անհրաժեշտ է ավելացնել CRM-ում, միացնել էլ փոստը, հեռախոսը։ Կարգավորել բաժինները, սահմանել յուրաքանչյուրի իրավունքները։ Տարբերակել յուրաքանչյուր աշխատակցի պարտականությունները և առաջադրանքները։

պրոդուկտ

CRM-ում վաճառքը կայանում է վաճառքի ձագարում ընթանալով՝ առաջին կոնտակտից մինչև՝ հաջող ավարտված։ Ձագարի յուրաքանչյուր փուլում պետք է կատարվի ինչ որ գործողություն՝ մենեջերի կողմից․ (օրինակ՝ Ուղարկել կոմերցիոն առաջարկ), հաճախորդի կողմից (օրինակ՝ վճարել հաշիվը), համակարգի կողմից (օրինակ՝ ավտոմատ կերպով ցուցադրել գովազդ)։ Մենք կավելացնենք անհրաժեշտ քանակությամբ վաճառքի ձագարներ, կկարգավորենք փուլերը և գործողությունները, որոնք պետք է կատարվեն։

Լիդերի աղբյուրներ

Բոլոր նոր լիդերը արդեն կհայտնվեն CRM-ում՝ որ աղբյուրից էլ նրանք ձեզ դիմեն։ Զանգահարել են հեռախոսով, գրել են էլ․ փոստով, դիմել են սոց․ ցանցերով, կայքում հայտ են թողել։ Բոլոր խողովակները միանում են CRM-ին։

հաճախորդներ

Առաջին հերթին անհրաժեշտ է որոշել՝ ինչ տեղեկություններ ենք մենք պահպանելու CRM-ում, որից հետո ավելացնում ենք անհրաժեշտ դաշտերը և նշանակում դրանք լրացման անպայմանությունը։ 

3

Ինտեգրում ենք

Ժամանակակից բիզնեսում օգտագործվում են բազմզթիվ թվային գործիքներ։ Մեր խնդիրն է կրճատել դրանք, իսկ մնացածը միացնել CRM-ին։ Արդյունքում մենք ստանում ենք հաճախորդների կառավարման միասնական համակարգ, աշխատակիցների վերահսկողություն և վերլուծության լայն հնարավորություններ։


Ինտեգրում կայքի հետ

Կայքից ստացված հայտերը ավտոմատ կերպով տեղափոխվում են CRM՝ կրկնօրինակների վերահսկողությամբ և բաժանվում մենեջերների մեջ։ Հետագա վերլուծության համար պահպանվում են UTM նշումները և այլ տեղեկություններ։

Հեռախոսի ինտեգրում

Բոլոր զանգերը ֆիքսվում են, խոսակցությունները ձայնագրվում,  նոր հաճախորդները բաշխվում, ներկայիս հաճախորդները միանգամից դիմում են պատասպանատուներին։

Լիդերի աղբյուների ինտեգրում

Էլ փոստը, օնլայն խորհրդատուները, սոց․ ցանցերը, չատերը և այլն։ Հաճախորդները ձեր ընկերությանը դիմում են տարբեր աղբյուրներից, մենեջերը նրանց հետ կշփվի միասնական պատուհանից, իսկ բոլոր կոմունիկացիաները կպահպանվեն CRM-ում։

SMS ծանուցումների ինտեգրում

Միցնում ենք SMS ծանուցումների ծառայությունը, որպեսզի SMS-ները ուղարկվեն CRM-ից։ Սովորեցնում ենք՝ ինչպես ուղարկել նույնականացված SMS-ներ մաինգամից մի քանի կոնտակտների։

4

ավտոմատացնում ենք

Կարգավորում ենք թվային ձագարը, բիզնես գործընթացների ավտոմատացման վիջեթները և ավտոմատ գործողությունները՝ առաջադրանքների ստեղծում, ելնելով ձեր բիզնես գործընթացներից, հայտերի կարգավիճակների փոփոխություն, սոց ցանցերում գովազդային արշավների մեկնարկում, էլ նամակների ուղարկում և այլն։

ավտոմատ առաջադրանքներ

Մենեջերին պետք չէ մտածել հաջորդ քայլի մասին, նա կենտրոնանում է առաջադրանքների վրա։ Գործարքի յուրաքանչյուր փուլ ունի իր առաջադրանքները, անցնելով առաջադրանքից առաջադրանք, մենեջերը հաջողությամբ փակում է գործարքը։ Առաջադրանքները դրվում են ավտոմատ կերպով։

Գովազդի ավոտմատ ցուցադրում

Հաճախորդը միանգամից որոշում չի կայացնում։ Բայց երբ նա հայտ է թողնում, անմիջապես նրան սկսում է ցուցադրվել ձեր գովազդը՝ անընդհատ հիշեցնելով ձեր մասին։ Իսկ երբ նա արդեն գնում է կատարում, գովազդը նրա համար անջատվում է՝ այդպիսով խնայելով ձեր բյուջեն։

Լիդերի աղբյուների ինտեգրում

Էլ փոստը, օնլայն խորհրդատուները, սոց․ ցանցերը, չատերը և այլն։ Հաճախորդները ձեր ընկերությանը դիմում են տարբեր աղբյուրներից, մենեջերը նրանց հետ կշփվի միասնական պատուհանից, իսկ բոլոր կոմունիկացիաները կպահպանվեն CRM-ում։

SMS ծանուցումների ինտեգրում

Միցնում ենք SMS ծանուցումների ծառայությունը, որպեսզի SMS-ները ուղարկվեն CRM-ից։Սովորեցնում ենք՝ ինչպես ուղարկել նույնականացված SMS-ներ մաինգամից մի քանի կոնտակտների։

4

Սովորեցնում ենք

Սովորեցնում ենք՝ ինչպես CRM-ում հաճախորդների հետ աշխատել արդյունավետորեն։ Մեր ուսուցումից հետո աշխատակիցները կսիրահարվեն CRM-ին, միշտ կիմանան իրենց հաջորդ քայլը, կկենտրոնան առաջադրանքների վրա և ժամանակ չեն կորցնի։

Աշխատանք գործարքների հետ

Ինչպես տանել հաճախորդին հայտից մինչև վերջնական գնում։ Ինչո՞ւ չպետք է լինեն գործարքներ առանց առաջադրանքների։

Աշխատանք առաջադրանքների հետ

Ի՞նչ են առաջադրանքները, ինչպես են ստեղծվում և ինչ անել նրանց հետ։ Ինչպես ստեղծել ավտոմատ առաջադրանքներ և ինչպես բաց չթողնել ոչ մի առաջադրանք։

CRM-ի աշխատանքային սեղանը

Ի՞նչ թվեր են արտացոլվում հաշվետվություններում և ինչպես են հաշվվում։ Հնարավո՞ր է արդյոք փոխել լոգոտիպը և ֆոնային նկարը

աշխատանք էլ․ փոստի հետ

Ինչպես և որտեղ հաճախորդին գրել էլ․ նամակ։ Ինչպես ստեղծել էլ․ նամակի պատրաստի ձև։ Ինչպես կարգավորել, որպեսզի նոր հաճախորդներին ավտոմատ կերպով ուղարկվի էլ նամակ։ Ինչպես կատարել էլ․ ծանուցումներ։

Ի՞ՆՉ Է ԲԻՏՐԻՔՍ24

ԲԻՏՐԻՔՍ24.CRM

Օգնում է վաճառել ավելի շատ

• Վերահսկողության տակ է վերցնում հաճախորդների հետ կոմունիկացիայի բոլոր ուղիները;
• Հուշում է մենեջերին՝ ինչ անել;
• Ավտոմատացնում է վաճառքները;
• Ստեղծում է փոստային ծանուցումներ տարբեր սեգմենտների համար;
• Տեղեկացնում է ղեկավարին խնդիրների մասին;
• Հաստատում է փոխազդեցություն 1C- ի հետ։

BITRIX24․ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Միացնում է հաճախորդների հետ կապի ուղիները CRM- ում.

• Զանգեր հեռախոսով;
• Էլ․ փոստով ուղարկվող նամակներ;
• Կայքի օնլայն չատ;
• Նամակներ Facebook-ում;
• Պատվերներ Instagram-ում;

Ամբողջ ինֆորմացիան պահպանվում է CRM-ի քարտերում

BITRIX24. ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ԵՎ ՆԱԽԱԳԵՐ

Օգնում է աշխատել միասին և հասցնել ժամանակին
Եթե առջադրանքը դրված է BITRIX24-ում, այն կկատարվի:

• Բոլոր ներգրավված աշխատակիցները հետևում են առաջադրանքի կատարմանը և կատարում են ճշգրտումներ ժամանակին;
• Առաջադրանքների մասին հիշեցնում են հաշվիչները;
• Առաջադրանքը կցուցադրվի ցուցակի վերևում ՝ ըստ առաջնահերթության և հրատապության;
• Ժամկետների խախտման մասին ամիջապես կտեղեկացվի ղեկավարին;

BITRIX24․ԿԱՅՔԵՐ և ԽԱՆՈՒԹՆԵՐ

Կայքի և լենդինգ էջի հիմնական խնդիրը ոչ միայն գեղեցիկ լինելն է, այլ հաճախորդներ ներգրավելը: Bitrix24-ում կայքերը ստեղծվում են, որպեսզի վաճառեն: Օգտագործեք կայքի բոլոր հնարավորությունները ինչպես որպես դիզայներ, այնպես էլ որպես CRM-ի մաս: 


• Անվճար օնլայն չատ
• Գրաֆիկական խմբագրիչ
• Բազմաէջ կայք
• Ներկառուցված վիջեթներ
• Բլոկային անիմացիա
• Անվճար հոսթինգ և դոմեյն
• SEO

BITRIX24.ԳՐԱՍԵՆՅԱԿ

Օգնում է աշխատել միասին

• Բաց և փակ չատեր;
• Ընդհանուր սկավառակ;
• Հանդիպումների օրացույց՝ հաշվի առնելով մասնակիցների պլանը;
• Խմբերի ստեղծում ըստ ուղղությունների;
• Զեկուցումներ ղեկավարին;
• Բիզնես պրոցեսներ և այլ գործիքներ՝ համատեղ աշխատանքի համար։