Перейти к содержимому

SIMPLY. EFFECTIVELY. CRM.

Բիտրիքս24 CRM-ը օգնում է բիզնեսին աշխատել

Բիզնեսի կառավարման և ավտոմատացման ծրագիր՝ ընկերության աշխատանքի կազմակերպման, վաճառքի, բիզնես գործընթացների, հաճախորդների հետ աշխատանքի և մարքեթինգի համար անհրաժեշտ բոլոր գործիքներով։

  • Վաճառք
  • Պահեստ և դրամարկղ
  • Առաջադրանքներ
  • HR
  • Ամրագրումներ
  • Բիզնես գործընթացներ
Պլատֆորմ

Ի՞նչ է Bitrix24-ը

Բիտրիքս24 CRM համակարգը բիզնեսի կառավարման հզոր պլատֆորմ է, որն օգնում է կազմակերպել և ավտոմատացնել վաճառքները, վարել պահեստներ և դրամարկղ, աշխատել առաջադրանքների հետ, կառավարել մարդկային ռեսուրսները (HR), կատարել ամրագրումներ, ավտոմատացնել բիզնես գործընթացները։

Bitrix24 multispace համակարգը ադապտացվում է Հայաստանում գործող ցանկացած ոլորտի բիզնեսի առանձնահատկություններին, ինտեգրվում է հաշվապահական ծրագրերի (1C, ՀԾ), ՀԴՄ սարքի, սոցիալական ցանցերի, մեսենջերների, հեռախոսակապի, կայքի և էլ․ հասցեների հետ։

Այլևս կարիք չկա փնտրել տասնյակ ծառայություններ բիզնեսի տարբեր գործընթացների կառավարման և ավտոմատացման համար և ինտեգրել դրանք միմյանց։ Այն ամենը, ինչ փնտրում եք, արդեն կա Բիտրիքս24 համակարգում և պատրաստ է աշխատանքի համար՝ ցածր գնով։

Պատվիրել զանգ

Թողեք ձեր հեռախոսահամարը, և մենք կզանգահարենք ձեզ։

Առցանց գրասենյակ

Համատեղ աշխատանք

Հաղորդակցություններ, փաստաթղթեր և աշխատանքային հոսքեր՝ ամեն ինչ լիարժեք առցանց գրասենյակ կազմակերպելու համար։

Պատվիրել ներդրում

HD վիդեոզանգեր

Գործընկերները, հաճախորդները և կապալառուները կապի մեջ են՝ բարձր որակի վիդեո և ձայն, կայուն կապ և խմբային զանգեր՝ մինչև 48 մասնակցով։ Զանգը հեշտությամբ ստեղծվում է անմիջապես առաջադրանքից, օրացույցի իրադարձությունից կամ ընկերության նորությունների գրառումից։

Մեսենջեր

Անսահմանափակ քանակի աշխատանքային և անհատական չատեր ձեռքի տակ, ինչպես նաև՝ բաց գծեր, արտաքին օգտագործողների հետ երկխոսություններ, ֆայլերի փոխանակում և ծանուցումներ։

Աշխատանքային ժամանակ և հաշվետվություններ

Սկսեք, ընդհատեք, ավարտեք ձեր աշխատանքային օրը մեկ սեղմումով, գրանցեք աշխատանքային ժամերը և կազմեք հաշվետվություններ։

Վաճառք

Բիտրիքս24 CRM

Հեռախոսակապ, էլ․ փոստ, սոցիալական ցանցեր, գովազդի հաշվառում, պահեստներ, վճարում և առաքում։ Վերահսկում է հաճախորդների հետ կապի բոլոր ուղիները, հուշում է, թե ինչ անել, և ավտոմատացնում է վաճառքը։

Զանգահարեք ինձ

Հաճախորդներ, գործարքներ, լիդեր, կոմերցիոն առաջարկներ

Բոլոր անհրաժեշտ CRM սուբյեկտները։ Լրացրեք և զարգացրեք հաճախորդների բազան, վարեք վաճառքները, պահպանեք խոսակցություններն ու զանգերը CRM համակարգում։

Մարքեթինգ

Ուղարկեք Email, SMS ծանուցումներ, ստեղծեք գովազդային արշավներ, հետևեք գովազդային ուղիների արդյունավետությանը։ Ձեզ համար առկա է ամեն ինչ հաճախորդներ ներգրավելու համար։

Պահեստներ

Վաճառքի համար ամեն ինչ արդեն առկա է CRM-ում։ Վարեք պահեստը, վաճառեք ապրանքներ և վերահսկեք մնացորդը։

Թիմի աշխատանք

Առաջադրանքներ և նախագծեր

Կարգի բերեք առաջադրանքները, աշխատեք ձեզ հարմար ռեժիմով։

Ավելին

Նախագծերի վրա աշխատելու արդյունավետ մեթոդներ

Կանբանը, Գանտի աղյուսակը կամ դասական ցուցակները ձեր ընտրությունն են։ Վարեք առաջադրանքների օրացույց, հետևեք վերջնաժամկետներին կամ ստեղծեք ձեր կատարման պլանը։ Scrum-ը կօգնի ձեզ նախագծերի կառավարման հարցում։

Հասանելիություն առաջադրանքներին

Բաշխեք դերերը առաջադրանքներում՝ նշանակեք կարգադրողներին, կատարողներին, համակատարողներին և վերահսկողներին։ Կարգավորեք առաջադրանքների և դրանց կատարման հասանելիությունները՝ ստեղծում, փոփոխում, պատվիրակում և այլն։

Ավտոմատացում առաջադրանքներում և նախագծերում

Ստեղծեք տիպային առաջադրանքներ մեկ հպումով՝ շաբլոնի միջոցով։ Օգտագործեք նախագծերի շաբլոններ՝ բոլոր ներառված առաջադրանքներով և պատասխանատուներով, որպեսզի անմիջապես ստեղծեք նախագծեր։ Նամակներ ուղարկելու, կարգավիճակը փոխելու և պատասխանատու նշանակելու ռոբոտները կօգնեն արագացնել աշխատանքը և ավելի շատ ժամանակ ունենալ։

Կայքեր

Կայքերի կոնստրուկտոր

Ձեր սեփական կայքը մի քանի րոպեում՝ առանց ծրագրավորողի և դիզայների, պատրաստ է հաճախորդների հետ աշխատելու համար։

Պատվիրել ներդրում

Ուղիղ կապ CRM-ի հետ

Կայքը ստեղծվում է արդեն CRM համակարգի ներսում։ Բոլոր այցելուները հաշվառվում են, բոլոր դիմումները անմիջապես ընկնում են մենեջերների աշխատանքային միջավայր։

SEO-առաջխաղացում

Կայքերը լիովին պատրաստ են որոնողական համակարգերում առաջխաղացման համար։ Դրանք օպտիմիզացված են, արագ բեռնվում են, համապատասխանում են որոնողական համակարգերի պահանջներին։

Ադապտիվություն ցանկացած էկրանի համար

Կայքերը պատրաստ են աշխատել desktop-ի, պլանշետի և սմարթֆոնի վրա, բլոկներն իրենք են հարմարվում տարբեր էկրաններին։

Ավտոմատացում

Բիտրիքս24 Ավտոմատացում

Նվազագույն ջանք, առավելագույն արդյունավետություն․ սա ճիշտ է և՛ բիզնեսի ավտոմատացման գործիքների հետ աշխատելու, և՛ դրանց կարգավորման համար։

Զանգահարեք ինձ

Ռոբոտներ և տրիգերներ

Դնել առաջադրանք, պլանավորել զանգ կամ հանդիպում, փոխել պատասխանատուին կամ գործարքի փուլը, ուղարկել նամակ կամ SMS, հիշեցնել պատասխանատուին՝ սա ընդամենը այն ամենի մի մասն է, որը հնարավոր է կարգավորել ռոբոտների և տրիգերների օգնությամբ CRM-ում և առաջադրանքներում։

Բիզնես պրոցեսներ

Գործիքը պարզեցնում է ընկերության ներսում փաստաթղթերի համաձայնեցման կարգը։ Արձակուրդի և գործուղման բոլոր հայտերը, հաշիվներն ու պայմանագրերը ավտոմատ կերպով անցնում են համաձայնեցման շղթայով՝ հաշված րոպեների ընթացքում։

RPA (Robotic Process Automation)

Կանբանի հիմքով ներկառուցված խմբագիրը թույլ կտա ստեղծել համաձայնեցման շղթա մի քանի րոպեի ընթացքում։ Փաստաթուղթը կանցնի բոլոր պատասխանատուներին, որոնք կստանան ծանուցումներ և բաց չեն թողնի համաձայնեցման հերթը։

Ինչպես ենք աշխատում

Բիտրիքս24 համակարգի ներդրման փուլերը

Բիտրիքս24 CRM համակարգի ներդրում որակավորված մասնագետների կողմից։

01

Մինչնախագծային վերլուծություն

Վերլուծում ենք ձեր ընկերության աշխատանքի առանձնահատկությունները, տալիս ենք բարելավման գործնական խորհուրդներ։

02

Աուդիտ

Բացահայտում ենք ապագա նախագծի ուժեղ և թույլ կողմերը, աշխատում ենք դրա կատարելագործման վրա։

03

Նախագծի մշակում

Մշակում ենք նախագիծ՝ հիմնվելով հաճախորդի ցանկության և բիզնեսի առանձնահատկությունների վրա։

04

Ներդրում

Ավարտված նախագիծը կյանքի է կոչվում, իրականացվում են ներդրման և աշխատակիցների վերապատրաստման անհրաժեշտ աշխատանքները։

FAQ

Հաճախակի տրվող հարցեր

Ի՞նչ հնարավորություններ է առաջարկում Bitrix24-ը

Bitrix24-ը տրամադրում է վաճառքի, մարքեթինգի, նախագծերի կառավարման, հաղորդակցության և մարդկային ռեսուրսների համար նախատեսված գործիքների ամբողջական փաթեթ։ Այն ներառում է CRM, առաջադրանքներ, բիզնես գործընթացների ավտոմատացում, չատբոտներ, կայքերի կոնստրուկտոր, զանգերի կենտրոն, օնլայն չատ և թիմային համագործակցության հարթակ՝ all-in-one լուծում ցանկացած բիզնեսի համար։

Կարո՞ղ եմ ավտոմատացնել իմ բիզնես գործընթացները Բիտրիքս24-ով

Bitrix24 ծրագրում կարող եք ստեղծել ավտոմատացված սցենարներ՝ օգտագործելով ռոբոտներ, տրիգերներ և բիզնես գործընթացների դիզայներ՝ խնայելով ժամանակ և նվազեցնելով մարդկային սխալների հավանականությունը։

Ինչպիսի՞ ընկերություններին է համապատասխանում Բիտրիքս24-ը

Bitrix24-ը իդեալական է ցանկացած չափի և ոլորտի ընկերությունների համար։ Մեր հաճախորդների շրջանում կարելի է գտնել ինչպես ինքնազբաղված ձեռներեցների, այնպես էլ խոշոր կորպորացիաների՝ հազարավոր և տասնյակ հազարավոր աշխատակիցներով։

Ի՞նչ տարբերակով է հասանելի Բիտրիքս24-ը

Բիտրիքս24-ը հասանելի է Cloud և Box տարբերակներով։

Եթե ցանկանում եք տեղադրել CRM համակարգը ձեր սերվերում կամ տվյալների կենտրոնում, վերջնական տեսքի բերել ինտերֆեյսը և ֆունկցիոնալությունը բիզնեսի առանձնահատկությունների համար, ընտրեք Bitrix24-ը Box տարբերակով։

Եթե ցանկանում եք հնարավորինս արագ փոխանցել վաճառքը նոր CRM-ի վրա, բայց չեք ցանկանում ժամանակ և գումար ծախսել ձեր սեփական սերվերն ու ենթակառուցվածքները սպասարկելու համար, բարի գալուստ Cloud Bitrix24։

Հնարավո՞ր է միացնել այլ ծառայություններ

Bitrix24-ն ունի 4000+ հավելված։ Դրանց թվում են ինտեգրումներ 1C-ի, հեռախոսակապի, վճարային համակարգերի, առցանց դրամարկղերի, Yandex Go-ի առաքման, SMS մատակարարների, Yandex.Direct-ի հետ, ինչպես նաև սոցիալական ցանցեր և մեսենջերներ, ձայնային օգնականներ, ոլորտային CRM և շատ ավելին։

Որտե՞ղ են պահվում Bitrix24-ի տվյալները

Bitrix24 ծրագրի անձնական տվյալները, որոնք ստեղծվել են .RU գոտում, տեղակայված են Ռուսաստանի տվյալների կենտրոններում։ Հոսթինգն իրականացվում է CorpSoft24 ընկերության կողմից։ Տվյալների կենտրոնները գտնվում են Մոսկվայում։

Տվյալների կենտրոններում տեղադրված են անխափան էլեկտրամատակարարման, տեխնիկական անվտանգության համակարգեր և սարքավորումների այլ համալիրներ, որոնք անհրաժեշտ են Բիտրիքս24-ի հուսալի, շարունակական և արագ աշխատանքի համար։ Դուք կարող եք գնել ձեր սեփական սերվերային տարածքը և պահպանել տվյալները Հայաստանում։

Ինչո՞ւ ընտրել Bitrix24 համակարգը՝ մյուս CRM-ների փոխարեն

Bitrix24-ը համատեղում է CRM-ը, նախագծերի կառավարումը, մարքեթինգը և կոմունիկացիոն գործիքները մեկ հարթակում՝ առանց հավելյալ ինտեգրումների անհրաժեշտության։ Սա զգալիորեն հեշտացնում է թիմային աշխատանքը և տվյալների կենտրոնացված կառավարումը։

Ինչպիսի՞ HR գործիքներ է առաջարկում Bitrix24-ը

Bitrix24 ծրագիրն առաջարկում է ժամանակի կառավարման, աշխատակիցների տվյալների պահպանման, արձակուրդների ու բացակայությունների հաշվառման, աշխատակիցների կատարողականի գնահատման և ներգրավման գործիքներ՝ ինտեգրված ընդհանուր աշխատանքային հարթակում։ Համակարգը նաև թույլ է տալիս իրականացնել աշխատակիցների հավաքագրման գործընթացը։

Կապ մեզ հետ

Պատվիրեք Բիտրիքս24-ի ներդրումը

Թողեք հայտ, և մենք կզանգահարենք ձեզ՝ քննարկելու ձեր բիզնեսի կարիքները։

Թողնել հայտ

Լրացրեք ֆորման, և մեր մասնագետը կկապվի ձեզ հետ։