Важная информация по работе с шаблоном

В следующем блоке содержится html-код со стилями — не удаляйте его

Если вам потребуется поменять иконки в соответствующих блоках, используйте иконки из наборов Fontawesome (Стиль иконок 2) 

Фотографии или картинки для блока с предложениями — ширина обязательно 1080px, высота приблизительно 800px, для блока с командой ширина обязательно 2220px, высота приблизительно 1200px


Բիտրիքս 24

Բիտրիքս24 CRM-ը օգնում է բիզնեսին աշխատել

Բիզնեսի կառավարման և ավտոմատացման ծրագիր՝ ընկերության աշխատանքի կազմակերպման, վաճառքի, հաճախորդների հետ աշխատանքի և մարքեթինգի համար անհրաժեշտ բոլոր գործիքներով։

Բիտրիքս 24 CRM

Ի՞նչ է Bitrix24-ը

Բիտրիքս24 CRM-ը բիզնեսի կառավարման հզոր պլատֆորմ է, որն օգնում է կազմակերպել, ավտոմատացնել վաճառքները, վարել պահեստներ և դրամարկղ, աշխատել առաջադրանքների հետ, կառավարել մարդկային ռեսուրսները (HR), կատարել ամրագրումներ, ավտոմատացնել բիզնես գործընթացները։ Bitrix24-ը ադապտացվում է ցանկացած ոլորտի բիզնեսի առանձնահատկություններին, ինտեգրվում է հաշվապահական ծրագրերի, ՀԴՄ սարքի, սոց․ ցանցերի, մեսենջերների, հեռախոսակապի, կայքի և էլ․ հասցեների հետ։

 
Այլևս կարիք չկա փնտրել տասնյակ ծառայություններ բիզնեսի տարբեր գործընաթցների կառավարման, ավտոմատացման համար և ինտեգրել դրանք միմյանց։ Այն ամենը, ինչ դուք փնտրում եք, արդեն կա Բիտրիքս24-ում, պատրաստ է աշխատանքի համար՝ ցածր գնով։ 

Բիտրիքս24, բիզնեսի ավտոմատացում, CRM համակարգ, Վաճառքի ավտոմատացում, CRM hamakargi nerdrum, բիզնես գործընթացների ավտոմատացում
CRM-форма появится здесь

Համատեղ աշխատանք

Հաղորդակցություններ, փաստաթղթեր և աշխատանքային հոսքեր՝ ամեն ինչ լիարժեք առցանց գրասենյակ կազմակերպելու համար

HD Վիդեոզանգեր

Գործընկերները, հաճախորդները և կապալառուները կապի մեջ են` բարձր որակի վիդեո և ձայն, ստաբիլ կապ և խմբային զանգեր՝ մինչև 48 մասնակցով։Զանգը հեշտությամբ ստեղծվում է անմիջապես առաջադրանքից, օրացույցի իրադարձությունից կամ ընկերության նորությունների գրառումից։

Մեսենջեր

Անսահմանափակ քանակի աշխատանքային և անհատական չատեր ձեռքի տակ, ինչպես նաև՝ բաց գծեր, արտաքին օգտագործողների հետ երկխոսություններ, ֆայլերի փոխանակում և ծանուցումներ։

Աշխատանքային ժամանակ և հաշվետվություններ

Սկսեք, ընհատեք, ավարտեք ձեր աշխատանքային օրը մեկ սեղմումով, Գրանցեք աշխատանքային ժամերը և կազմեք հաշվետվություններ։

Բիտրիքս24 ներդրում Հայաստանում, Բիզնես գործընթացների և վաճառքի ավտոմատացում, CRM hamakargi nerdrum, biznesi avtomatacum, vacharqi avtomatacum-alt
Բիտրիքս24
CRM համակարգի ներդրում և բիզնեսի ավտոմատացում, Բիտրիքս24 CRM, CRM hamakarg-alt

Բիտրիքս24 CRM

Հեռախոսակապ, էլ․ փոստ, սոցիալական ցանցեր, գովազդի հաշվառում, պահեստներ, վճարում և առաքում: Վերահսկում է հաճախորդների հետ կապի բոլոր ուղիները, հուշում է, թե ինչ անել, ավտոմատացնում է վաճառքը

Հաճախորդներ, գործարքներ, լիդեր, կոմերցիոն առաջարկներ

Բոլոր անհրաժեշտ CRM սուբյեկտները։ Լրացրեք և զարգացրեք հաճախորդների բազան, վարեք վաճառքները, պահպանեք խոսակցություններն ու զանգերը CRM-ում։

Մարքեթինգ

Ուղարկեք Email, SMS ծանուցումներ, ստեղծեք գովազդային արշավներ, հետևեք գովազդային ուղիների արդյունավետությանը։ Ձեզ համար առկա է ամենը հաճախորդներ ներգրավելու համար։

Պահեստներ

Վաճառքի համար ամեն ինչ արդեն առկա է CRM-ում։ Վարեք պահեստը, վաճառեք ապրանքներ և վերահսկեք մնացորդը։

Առաջադրանքներ և նախագծեր

Կարգի բերեք առաջադրանքները, աշխատեք Ձեզ հարմար ռեժիմով

Նախագծերի վրա աշխատելու արդյունավետ մեթոդներ

Կանբանը, Գանտի աղյուսակը կամ դասական ցուցակները ձեր ընտրությունն են: Վարեք առաջադրանքների օրացույց, հետևեք վերջնաժամկետներին կամ ստեղծեք ձեր կատարման պլանը: Scrum-ը կօգնի Ձեզ նախագծերի կառավարման հարցում:

Հասանելիություն առաջադրանքներին

Բաշխեք դերերը առաջադրանքներում՝ նշանակեք կարգադրողներին, կատարողներին, համակատարողներին և վերահսկողներին։ Կարգավորեք առաջադրանքների և դրանց կատարման հասանելիությունները՝ ստեղծում, փոփոխում, պատվիրակում և այլն։

Ավտոմատացում առաջադրանքներում և նախագծերում

Ստեղծեք տիպային առաջադրանքներ մեկ հպումով՝ շաբլոնի միջոցով։ Օգտագործեք նախագծերի շաբլոններ՝ բոլոր ներառված առաջադրանքներով և պատասխանատուներով, որպեսզի անմիջապես ստեղծեք նախագծեր։ Նամակներ ուղարկելու, կարգավիճակը փոխելու և պատասխանատու նշանակելու ռոբոտները կօգնեն արագացնել աշխատանքը և ավելի շատ ժամանակ ունենալ:

Bitrix24 համակարգի ներդրում, բիզնեսի ամբողջական ավտոմատացում, վաճառքների ավտոմատացում, CRM hamakargi nerdrum-alt
Կայքերի ստեղծում, Կայքերի ինտեգրում Բիտրիքս24 համակարգի հետ, Վաճառքի ավտոմատացում, CRM պորտալի ներդրում-alt

Կայքերի կոնստրուկտոր

Ձեր սեփական կայքը մի քանի րոպեում՝ առանց ծրագրավորողի և դիզայների, պատրաստ է հաճախորդների հետ աշխատելու համար

Ուղիղ կապ CRM-ի հետ

Կայքը ստեղծվում է արդեն CRM-ի ներսում: Բոլոր այցելուները հաշվառվում են, բոլոր դիմումները անմիջապես ընկնում են մենեջերների աշխատանքային միջավայր։

SEO-առաջխաղացում

Կայքերը լիովին պատրաստ են որոնողական համակարգերում առաջխաղացման համար։ Դրանք օպտիմիզացված են, արագ բեռնվում են, համապատասխանում են որոնողական համակարգերի պահանջներին:

Ադապտիվություն ցանկացած էկրանի համար

Կայքերը պատրաստ են աշխատել dekstop-ի, պլանշետի և սմարթֆոնի վրա, բլոկներն իրենք են հարմարվում տարբեր էկրաններին:

Bitrix24 Ավտոմատացում

Նվազագուն ջանք, առավելագույն արդյունավետություն․ սա ճիշտ է և՛ բիզնեսի ավտոմատացման գործիքների հետ աշխատելուց և՛ դրանց կարգավորման համար։

Ռոբոտներ և տրիգերներ

Դնել առաջադրանք, պլանավորել զանգ կամ հանդիպում, փոխել պատասխանատուին կամ գործարքի փուլը, ուղարկել մեյլ կամ SMS, հիշեցնել պատասխանատուին՝ սա ընդամենը այն ամենի մի մասն է, որը հնարավոր է կարգավորել ռոբոտների և տրիգերների օգնությամբ CRM-ում և առաջադրանքներում։

Բիզնես պրոցեսներ

Գործիքը պարզեցնում է ընկերության ներսում փաստաթղթերի համաձայնեցման կարգը։ Արձակուրդի և գործուղման բոլոր հայտերը, հաշիվներն ու պայմանագրերը ավտեմատ կերպով անցնում են համաձայնեցման շղթայով հաշված րոպեների ընթացքում։

RPA (Robotic process automation)

Կանբանի հիմքով ներկառուցված խմբագիրը թույլ կտա ստեղծել համաձայնեցման շղթա մի քանի րոպեի ընթացքում։ Փաստաթուղթը կանցնի բոլոր պատասխանատուներին, որոնք կստանան ծանուցումներ և բաց չեն թողնի համաձայնցեման հերթը։

Bitrix24 CRM համակարգի ներդրում, բիզնես գործընթացների և վաճառքի ավտոմատացում, Կամո Մելիքյան, Kamo Melikyan-alt

Բիտրիքս24-ի ներդրման փուլերը

01→

Մինչնախագծային վերլուծություն

Մենք վերլուծում ենք Ձեր ընկերության աշխատանքի առանձնահատկությունները, տալիս ենք բարելավման գործնական խորհուրդներ:

02→

Աուդիտ

Մենք բացահայտում ենք ապագա նախագծի ուժեղ և թույլ կողմերը, աշխատում ենք դրա կատարելագործման վրա:

03→

Նախագծի մշակում

Մշակում ենք նախագիծ հիմնվելով հաճախորդի ցանկության և բիզնեսի առանձնահատկությունների վրա։

04→

Ներդրում

Ավարտված նախագիծը կյանքի է կոչվում, իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ ներդրման և աշխատակիցների վերապատրաստման ուղղությամբ:

CRM-форма появится здесь