![](https://cdn-ru.bitrix24.ru/b12195522/landing/e54/e5493e616a9ef32425dfb4f41bb6b301/frame_1561_min_1x.png)
CRM-ի մասին միշտ գրում են այնպիսի անհասկանալի լեզվով, կարծես դա ադրոնային կոլայդեր է, իսկ իրականում այն բիզնեսի կառավարման հասարակ գործիք է։ Ճիշտ է, շատ խելացի, այնքան խելացի, որ օգնում է եկամուտները մեծացնել միջինում 30%-ով, կրճատել ծասխսերը և 2 անգամ արագացնել հայտերի մշակումը։
CRM-ի հապավումը բացվում է որպես Customer Relationship Management, այսինքն՝ հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում։ CRM-ը գործընթացների ավտոմատացման միջոցով օգնում է առավել արդյունավետ երկխոսություն կառուցել հաճախորդների հետ, աշխատանքում թույլ չտալ սխալներ, և, ի վերջո վաճառել ավելի շատ։
Պատկերացրեք ձեր հաճախորդների բազան Excel-ի աղյուսակի մեջ, բայց այս դեպքում հաճախորդի անունի վրա սեղմելիս բացվում է քարտ, որը պարունակում է նրա հետ աշխատելու ամբողջ ժամանակագրությունը՝ առաջին զանգից մինչև գնումներ։ Այստեղ դուք կարող եք լսել զանգեր, դիտել գնումների պատմությունը, ստեղծել շաբլոնային փաստաթղթեր, գրել էլ․ նամակ կամ SMS, ստեղծել առաջադրանքներ և այլն։
Երբ հաճախորդը զանգում է Ձեզ, համակարգն առաջարկում է բացել իր քարտը և Դուք անմիջապես ողջունում եք հաճախորդին իր անունով, նույնիսկ եթե այդ հաճախորդի հետ նախկինում աշխատել է այլ մենեջեր։ Դուք ուսումնասիրելով հաճախորդի քարտը հեշտությամբ պատասխանում եք նրա հարցերին, առանց որևէ «հստակեցնել զանգելու»։ համակարգն ինքը հաճախորդին կուղարկի SMS, Mail կամ կգրի մեսենջերով, կծանուցի պատվերի կարգավիճակի և կհիշեցնի հանդիպման մասին։ Արդյունքում Դուք խնայում եք Ձեր և հաճախորդի ժամանակը, իսկ դա նշանակում է նրան դարձնում եք ավելի լոյալ և հակված գնում կատարելու։
Ավտոմատացումը ներկայացրել եմ վերջում, բայց ոչ այն պատճառով, որ այն քիչ կարևոր է։ Ընդհակառակը, հենց ավտոմատացումն է օգնում վաճառքները դնել ավտոմատ ռեժիմի վրա, որպեսզի ամեն ինչ աշխատի արագ և հստակ, իսկ «մարդկային գործոնի» սխալները հասցվեն մինիմումի։ Այս գործիքը թույլ է տալիս ավտոմատացնել վաճառքի ձագարներն այնպես, որ առաջին գնումից հետո հաճախորդները չմոռանան բիզնեսի մասին, անընդհատ վերադառնան և կատարեն գնումներ կրկին։ համակարգն իր վրա է վերցնում գործընթացների ամբողջ շղթան․ ստեղծում է փաստատթղթեր, վաճառքի յուրաքանչյուր փուլում մենեջերների համար բացում է առաջադրանքներ, հաճախորդներին ուղարկում է ծանուցումներ, բոլոր ցուցանիշների համար ստեղծում է հաշվետվություններ, հիշեցնում է անելիքների մասին, ստեղծում հաճախորդների բազայի վրա հմինված թիրախավորված գովազդներ սոց ցանցերում և վերլուծում գովազդային բոլոր ուղիների արդյունավետությունը։
CRM-ի շնորհիվ մենեջերները թույլ են տալիս ավելի քիչ սխալներ, ինչը նշանակում է, որ ավելի ու ավելի շատ են վաճառում։ Իսկ ղեկավարի համար ընկերության կառավարումը ավելի հեշտ է դառնում՝ նա ավելի քիչ ժամանակ է ծախսում վերահսկման վրա և ստանում բիզնեսը զարգացնելու ավելի շատ ռեսուրսներ։
Որքան արժի Բիտրիքս24 լիցենզիան
Փոքր վաճառքի թիմից մինչև բազմաֆիլիալ կառուցվածք ունեցող կորպորացիաներ:
![CRM համակարգ, Բիտրիքս24, Bitrix24, Բիզնես գործընթացներ, Բիզնեսի ավտոմատացում, CRM ներդրում, Ավտոմատացում, գործընթացներ, Գնել բիտրիքս, CRM Հայաստանում, Բիզնես պրոցեսներ, Բիտրիքս, Битрикс Армения, Битрикс, Bitrix](https://cdn-ru.bitrix24.ru/b12195522/landing/b08/b08ad3eb524edbecfb774158bacf5c4c/frame_170074_1x.png)
Միավորում է բոլոր աշխատակիցների աշխատանքը օնլայն գրասենյակում
Շփվեք գործընկերների հետ, միասին աշխատեք փաստաթղթերի հետ, աջակցեք կորպորատիվ մշակույթին:
![CRM համակարգ, Բիտրիքս24, Bitrix24, Բիզնես գործընթացներ, Բիզնեսի ավտոմատացում, CRM ներդրում, Ավտոմատացում, գործընթացներ, Գնել բիտրիքս, CRM Հայաստանում, Բիզնես պրոցեսներ, Բիտրիքս, Битрикс Армения, Битрикс, Bitrix](https://cdn-ru.bitrix24.ru/b12195522/landing/3f8/3f883ed3f32e11de21ffe872141c288c/frame_170075_1x.png)
Վարեք հաճախորդների գործարքներն ու դիմումները, ավտոմատացրեք վաճառքը, հետևեք վաճառքի ձագարների արդյունավետությանը և գովազդային ներդրումներին։
![CRM համակարգ, Բիտրիքս24, Bitrix24, Բիզնես գործընթացներ, Բիզնեսի ավտոմատացում, CRM ներդրում, Ավտոմատացում, գործընթացներ, Գնել բիտրիքս, CRM Հայաստանում, Բիզնես պրոցեսներ, Բիտրիքս, Битрикс Армения, Битрикс, Bitrix](https://cdn-ru.bitrix24.ru/b12195522/landing/ad6/ad6c6a4a603c8527ec527308cc3e0862/frame_170076_1x.png)
Առաջադրանքները դրեք Bitrix24-ում և վստահ եղեք, որ դրանք կկատարվեն
Սահմանեք առաջադրանքներ, պատվիրակեք
հանձնարարություններ, վերահսկեք կատարումը, նախագծերում աշխատեք հարմար մեթոդաբանությամբ ՝ ցուցակ, Kanban, Gantt դիագրամ, Scrum:
![CRM համակարգ, Բիտրիքս24, Bitrix24, Բիզնես գործընթացներ, Բիզնեսի ավտոմատացում, CRM ներդրում, Ավտոմատացում, գործընթացներ, Գնել բիտրիքս, CRM Հայաստանում, Բիզնես պրոցեսներ, Բիտրիքս, Битрикс Армения, Битрикс, Bitrix](https://cdn-ru.bitrix24.ru/b12195522/landing/468/4688dc4554daf154b6d197934341c16a/frame_170077_1x.png)
Ստեղծեք նորաձև կայք կամ ամբողջական առցանց խանութ ՝ առանց ծրագրավորողի և դիզայների օգնության: Դրանք պետք չէ կապել CRM – ի հետ, դրանք արդեն CRM-ում են:
![CRM համակարգ, Բիտրիքս24, Bitrix24, Բիզնես գործընթացներ, Բիզնեսի ավտոմատացում, CRM ներդրում, Ավտոմատացում, գործընթացներ, Գնել բիտրիքս, CRM Հայաստանում, Բիզնես պրոցեսներ, Բիտրիքս, Битрикс Армения, Битрикс, Bitrix](https://cdn-ru.bitrix24.ru/b12195522/landing/5c1/5c1fb7dbbbdf9516f3e635add04db4c8/frame_170078_1x.png)
Ամենօրյա անելիքները պատվիրակեք Բիտրիքս24-ին․ Ուղարկել SMS և էլ․ նամակ հաճախորդներին, դնել առաջադրանքներ աշխատակիցներին, շրջանառել փաստաթղթերը համաձայնեցման համար։
![CRM համակարգ, Բիտրիքս24, Bitrix24, Բիզնես գործընթացներ, Բիզնեսի ավտոմատացում, CRM ներդրում, Ավտոմատացում, գործընթացներ, Գնել բիտրիքս, CRM Հայաստանում, Բիզնես պրոցեսներ, Բիտրիքս, Битрикс Армения, Битрикс, Bitrix](https://cdn-ru.bitrix24.ru/b12195522/landing/f3a/f3ad3730682f4e72940bc6712a90a4fe/frame_170079_1x.png)
Միացրեք մեսենջերները, էլ․ փոստը և հեռախոսը, պատասխանեք հաճախորդների բոլոր հաղորդագրություններին մեկ պատուհանում: Կապի ամբողջ պատմությունը կպահպանվի հաճախորդի քարտում: