Այս ծրագիրը վերածում է ձեր HR միջավայրը «կառավարման գերհամակարգի»՝ որտեղ ամեն քայլ մտածված է, ամեն գործընթաց՝ ավտոմատացված։

Ձեր կազմակերպության հաջողությունը սկսվում է ճիշտ մարդկանցից։ Իսկ նրանց հետ արդյունավետ աշխատանքը՝ ճիշտ համակարգից։ Bitrix24-ի հիմքով կառուցված HRM լուծումը հնարավորություն է տալիս ստեղծել վերահսկելի, սահուն ու թափանցիկ գործընթացներ՝ սկսած թեկնածուների կառավարման հարթակից մինչև գործող աշխատակիցների ներգրավվածության վերահսկում։

Մենք ձևավորում ենք ամբողջական միջավայր, որտեղ, ՄՌԿ ամբողջ ցիկլը ավտոմատացված է․
– HR թիմն ու բաժնի ղեկավարները գործում են ներդաշնակ,
– Հաստիքային հայտերը ստացվում ու հաստատվում են ավտոմատ կերպով,
– Բոլոր տվյալները՝ CV-ներից մինչև պայմանագրեր, պահվում են մեկ համակարգում,
– Նոր աշխատակցի մուտքը կազմակերպություն դառնում է կանխատեսելի ու հաշվարկված փուլերի շղթա, ոչ թե քաոսային փորձարկում։

Այս մոտեցումը դարձնում է ՄՌԿ կառավարման գործընթացը ոչ միայն ժամանակակից, այլ ռազմավարական։


Ձեզ անհրաժեշտ է HRM ավտոմատացման ծրագիրը, եթե՝

Թեկնածուների հավաքագրման գործընթացը կատարվում է էլ․ փոստով, մեսենջերներով կամ չհամակարգված ֆայլերով

CV-ները (ռեզյումե) ցրված են տարբեր պլատֆորմներում ու կորում են, նախքան ղեկավարը կկարդա

Հաստիքային հայտերը մնում են «սպասման ռեժիմում»՝ չհաստատված կամ մոռացված

Նոր աշխատակիցները չեն ունենում հստակ օնբորդինգ պլան՝ պատասխանատուներով և ժամկետներով

Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ, HRM) թիմը ժամանակի մեծ մասը ծախսում է կրկնվող, առօրյա գործողությունների վրա

Արձակուրդների, գործուղումների, պայմանագրերի և թույլտվությունների հաստատումը երկարում է՝ բացթողումների կամ մոռացության պատճառով


Ինչ է ներառում HRM գործընթացների  ավտոմատացումը

 Bitrix24-ի վրա կառուցված մեր HR լուծումները սկսվում են մեկ կարևոր սկզբունքից՝ մենք չենք ավտոմատացնում անորոշությունը։ Նախ մենք խորությամբ վերլուծում ենք ձեր իրական ՄՌԿ գործընթացները, միայն հետո ձևավորում այն համակարգը, որը չի խանգարի, այլ կաշխատի ձեզ համար։

🧠 Ավտոմատ բիզնես-պրոցեսներ
Արձակուրդի, գործուղման, պայմանագրի հաստատման կամ գնումների հայտ՝ համակարգը ավտոմատ տանում է դրանք ամբողջ հաստատման շղթայով։

💬 Հետադարձ կապ՝ համակարգված ձևով
Աշխատակիցների հարցերն ու առաջարկները հավաքվում են մեկ վայրում, վերածվում ընթացիկ խնդիրների ու վերահսկվում։

Հաստիքի ներքին հայտի բացում
Ղեկավարը կարող է արագորեն բացել հաստիքի ներքին հայտերը։ Տվյալ հայտը անցնում է հաստատման գործընթաց՝ համաձայն տրված կանոնների, ինչից հետո սկսվում է հավաքագրման գործընթացը։ Դա ապահովում է պարզություն և թափանցիկություն հաստիքի բացման բոլոր փուլերում։

CV-ների ավտոմատ ներմուծում և կառավարում
CV-ները ավտոմատ կերպով հայտնվում են համակարգում՝ հիանալիորեն կազմակերպելով տվյալների ներգրավումը։ HR մասնագետը կարող է հեշտությամբ տեղաշարժել թեկնածուի քարտերը տարբեր փուլերում՝ ըստ հավաքագրման ընթացքի։ Այս գործընթացը ներառում է նաև պարզ նշումներ և ֆայլերի կցում, ինչը հեշտացնում է թեկնածուի վերլուծությունը և ամբողջական տեղեկատվության հասանելիությունը։

Ավտոմատ հիշեցումներ և ծանուցումներ
Հավաքագրման գործընթացը ավտոմատացվում է՝ ապահովելով HR մասնագետին մշտական հիշեցումներով, երբ անհրաժեշտ է կատարել որոշակի գործողություններ։ Այսպիսով, ոչ մի քայլ չի մնում աննկատ կամ մոռացված, և թեկնածուները ստանում են ավտոմատ ծանուցումներ՝ նրանց ընթացիկ վիճակի մասին։

Օնբորդինգ և փորձաշրջանի կառավարման ավտոմատացում
Համակարգը թույլ է տալիս փորձաշրջանի փուլերը բաժանել փոքր էտապների՝ պատասխանատու անձին հաղորդելով տրված գործողություններ։ Սա ապահովում է, որ HR մասնագետը միշտ տեղյակ կլինի, թե ինչ պետք է անի յուրաքանչյուր փուլում՝ կանխատեսելիություն և վերահսկելիություն ստեղծելով։

Փաստաթղթերի մեկ հպումով ստեղծում
Անհրաժեշտ փաստաթղթերը (կազմակերպության ներգրավման պայմանագիր, աշխատանքային պայմանագրեր, արձակուրդային հայտեր և այլն) կարող են ստեղծվել մեկ հպումով՝ ավտոմատ կերպով՝ թեկնածուի տվյալների հիման վրա։ Սա մեծապես խթանում է արդյունավետությունը՝ խուսափելով կրկնվող աշխատանքից ու ժամանակի վատնումից։

Արձակուրդի, Դեյ Օֆ և ՄՌ հայտերի կառավարում
Աշխատակիցները հեշտությամբ կարող են համակարգում դիմել արձակուրդի, դեյ օֆ կամ այլ ՄՌ հարցերի համար։ Այստեղ յուրաքանչյուր հայտ անցնում է հաստատման բոլոր անհրաժեշտ փուլերը՝ հնարավորություն ընձեռելով լիակատար վերահսկողություն պահպանելու։ Սա ապահովում է կազմակերպության քաղաքականության հետևողականությունը։

Արձակուրդների պատմություն և վիճակագրություն
Համակարգում յուրաքանչյուր աշխատակից կարող է տեսնել իր արձակուրդների պատմությունը՝ քանի օր է օգտագործել, քանի օր է մնացել, ինչպես նաև մի շարք այլ տեղեկություններ։ Սա նշանակում է, որ ոչ մի աշխատանքային իրավիճակ չի մնում անտեսված կամ մոռացված, և HR մասնագետները կարող են հեշտությամբ հետևել յուրաքանչյուր աշխատակցի արձակուրդների ծախսերին։

Խրախուսանքների, աշխատավարձի և հաստիքի փոփոխությունների կառավարում
Համակարգը թույլ է տալիս միևնույն տրամաբանությամբ կառավարվել նաև աշխատավարձի և հաստիքի փոփոխությունները։ Այս գործընթացները ավտոմատացված են՝ նվազեցնելով սխալների հավանականությունը և հեշտացնելով յուրաքանչյուր փոփոխություն։ Հեշտությամբ կարելի է հետևել խրախուսանքների կամ աշխատանքային պայմանների փոփոխությունների ընթացքին։

Կազմակերպության կառուցվածք (Հիերարխիա)
Համակարգն հնարավորություն է տալիս ստեղծել կազմակերպության կառուցվածքը և բաշխել ըստ դերերի՝ Տնօրեն, Բաժնի ղեկավար, տեղակալ, աշխատակից։ Հնարավոր է իրականացնել հասանելիությունների խիստ բաշխում։ Յուրաքանչյուր աշխատակից ունենում է իր անձնական պրոֆիլը, որտեղ առկա է հաստիքի անվանում, նկարագրություն, կոնտակտային տվյալներ, խրախուսանքներ, հոբբիներ և այլն։

Գիտելիքների բազա
Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) ծրագիրը նաև ներառում է գիտելիքների բազա, որը հանդիասանում է կոնտրուկտոր, հնարավոր է լրացնել առանց ծրագրավորման գիտելիքների և ապահովում է տարբեր ձևաչափերի ինֆորմացիայի մուտքագրում՝ տեքստ, ֆայլ, նկար, վիդեո․․․

Կապ մեզ հետ

Երևան, Սասունցի Դավիթ 13/1
CRM-форма появится здесь