Փաթեթ «CRM Start»

Ձեր առաջին քայլը դեպի ավելի կազմակերպված բիզնես։ Bitrix24-ի ներդրմամբ դուք կստանաք հստակ ու պարզ գործիքներ, որոնց միջոցով կկազմակերպեք հաճախորդների հետ աշխատանքը, կհետևեք վաճառքներին և առաջադրանքներին, ինչպես նաև կկառավարեք թիմային աշխատանքները մեկ հարթակից։

Ի՞նչ է ներառում փաթեթը

Համակարգի կարգավորում մինչև 10 աշխատակցի համար, մեկ ձագարի կարգավորում (Հաճախորդի քարտեր, լիդեր), Մինչև 10 տողի կարգավորում գործարքի քարտի մեջ, աշխատակիցների էլ․ փոստերի ինտեգրում

Հետադարձ զանգի, օնլայն չատի և հետադարձ կապի ֆոռմայի ֆունկցիայի ակտիվացում Բիտրիքս24-ի վիջեթի միջոցով՝ 1 կայքի համար

Ընկերության կառուցվածքի և հասանելիությունների կարգավորում

Վաճառքի մենեջերների 1 ժամ խմբային դասընթաց Բիտրիքս24-ի օգտագործման վերաբերյալ

Հաճախորդների հարցումները ավտոմատ կերպով կհայտնվեն Բիտրիքս24 CRM

Լիդի, կոնտակտի, գործարքի քարտի օպտիմալացում (դաշտերի ցանկը տրամադրում է պատվիրատուն)

3 CRM հաշվետվությունների կարգավորում՝ հիմնական ցուցանիշների մոնիտորինգի համար։

Արժեքը
463000 AMD
Պատվիրել

Փաթեթ «CRM Plus»

Bitrix24-ի ներդրմամբ ձեր ընկերությունը ստանում է ոչ միայն հաճախորդների հետ աշխատանքի հարմարեցված գործիքակազմ, այլև ամբողջական լուծումներ նախագծերի կառավարման, թիմային կազմակերպման և բիզնես գործընթացների ավտոմատացման համար։ CRM Plus փաթեթը նախատեսված է այն բիզնեսների համար, որոնք պատրաստ են անցնել հաջորդ մակարդակին՝ օպտիմալացնել վաճառքները, խորը վերլուծել աշխատանքային հոսքերը, համակարգել բաժինների փոխգործակցությունը և կենտրոնացնել ամեն ինչ մեկ հարթակում։
Արդյունքում՝ ավելի քիչ քաոս, ավելի շատ վերահսկողություն, թափանցիկություն և աճ։

Վաճառքի ձագարների կարգավորում (2 ուղղություն): գործարքների փուլեր, գործարքների քարտեր, ձագարների ավտոմատացում (մինչև 10 ռոբոտ), փուլերի փոփոխության տրիգերներ, ծանուցումների ձևանմուշներ

Հարցազրույցներ ընկերության հիմնական աշխատակիցների հետ նախագծի ցանկացած փուլում։ Ընդհանուր առմամբ 5 հարցազրույց

1 ժամ խմբային ուսուցում վաճառքի մենեջերների համար՝ Բիտրիքս24 CRM-ի հետ աշխատանքում, որն անցկացվում է խորհրդատուի կողմից

Լիդերի ձագարի կարգավորում՝ փուլեր, քարտ, ձագարի ավտոմատացում (մինչև 10 ռոբոտ), ծանուցումների ձևանմուշներ

Բիտրիքս24-ում դերերի խորքային կարգավորում (Մինչև 4 դեր)

3 CRM հաշվետվությունների կարգավորում՝ հիմնական ցուցանիշների մոնիտորինգի համար

Հաճախորդների հետ կապի ալիքների միացում՝ հեռախոսահամարներ, մեսենջերներ, էլ. փոստ (մինչև 3 էլ․ փոստ)

1 ժամ ՌՕՂ (Ռամավարական Օպերատիվ Ղեկավար)-ների ուսուցում

Արժեքը
823000 AMD
Պատվիրել

Ձեր բիզնեսը ունիկալ է, և ձեր CRM համակարգը պետք է համապատասխանի այդ յուրահատկություններին։ Bitrix24-ի ինդիվիդուալ ներդրումը նախատեսված է այն կազմակերպությունների համար, որոնք փնտրում են խորը կարգավորում, բիզնեսի կառուցվածքին համապատասխան ավտոմատացում և համալիր ինտեգրացիաներ։ Մենք ուսումնասիրում ենք ձեր աշխատանքային գործընթացները, բաժինների փոխգործակցությունը, օգտագործվող գործիքներն ու հարթակները՝ ստեղծելով CRM միջավայր, որը աշխատում է ձեզ համար, ոչ թե դուք CRM-ի։ Նախագծային մոտեցումը կարևոր է այն կազմակերպությունների համար, որոնք չունեն հնարավորություն պլատֆորմը ներդնել աստիճանաբար՝ ավտոմատացնելով միայն փոքր հատվածներ: Այս մոտեցումը ենթադրում է բոլոր փուլերի մանրամասն պլանավորում և յուրաքանչյուրի արժեքի ճշգրտված գնահատում։


Ձեզ համապատասպանում է Բիտրիքս24-ի նախագծային ներդրումը, եթե՝

Ձեր կազմակերպությունը ունի համալրված գործընթացներ, որոնք պահանջում են հատուկ մոտեցում։

Դուք ցանկանում եք ամբողջական լուծում, որը ներառում է բոլոր փուլերն ու մանրամասն ծրագրավորումը։

Ակնկալում եք ինտեգրացիա այլ համակարգերի հետ (ERP, CRM, հեռախոսակապ և այլն)։

Համակարգի արդյունավետ աշխատանքն ապահովելու նպատակով ցանկանում եք իրականացնել միջանկյալ թեստավորում և ստանալ մշտական աջակցություն։

Անհրաժեշտ է փորձառու թիմ, որը կվերահսկի ամբողջական ինտեգրացիայի և համակարգի ներդրման գործընթացը

Ներդրումը պահանջում է հատուկ ֆունկցիոնալություն, որը բացակայում է Բիտրիքս24-ի բազային տարբերակում

Անհրաժեշտ են ծավալուն ինտեգրացիաներ այլ հաշվապահական կամ տեղեկատվական համակարգերի հետ

Նախատեսում եք ինտեգրացիա արտաքին տվյալների աղբյուրների և API-ների հետ՝ ավտոմատ կերպով ներբեռնելու և թարմացնելու տեղեկատվություն տարբեր համակարգերից։


Ի՞նչ է ներառում ինդիվիդուալ (նախագծային) ներդրումը

Մոտեցումը ենթադրում է նախնական ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվում է մանրամասն տեխնիկական առաջադրանք, որը ներառում է ապագա համակարգի պահանջների ամբողջական նկարագրությունը և որոշվում է համակարգի ներդման արժեքը։

Այնուհետև իրականացվում է համակարգի մշակումը և հետագա կարգավորումը։ Վերջնական փուլում իրականցվում է աշխատակիցների ուսուցում, ուղեցույցների պատրաստում (վարվեցողություններ, հրահանգներ) և համակարգի հետագա աջակցություն։ Նախագծային ներդրման դեպքում մենք հետևողականորեն անցնում ենք հետևյալ բոլոր փուլերով։

Հանդիպումներ և պահանջների հավաքագրում

Համակարգի նախագծում և տեխնիկական առաջադրանքի կազմում

Բիտրիքս24-ի տեղադրում և ծրագրային մշակում

Բիտրիքս24-ի ինտեգրում այլ համակարգերի հետ (IP հեռախոսակապ, 1C, ՀԾ և այլն)

Բիտրիքս24 համակարգի թեստավորում և մեկնարկ իրական միջավայրում

Համակարգի տեխնիկական բնութագրի և օգտագործման ձեռնարկի կազմում

Անձնակազմի հոգեբանական պատրաստում համակարգին

Անձնակազմի ուսուցում համակարգի օտգագործման համար

Բիտրիքս24-ի արդյունավետ աշխատանքի աջակցում և վերահսկողություն

Արժեքը
Սկս․ 1 100 000 AMD
Պատվիրել

Կապ մեզ հետ

Երևան, Սասունցի Դավիթ 13/1
CRM-форма появится здесь